«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, մայոր Հակոբ Մկրտչյանը դանակահարության փաստով ոստիկանության Մասիսի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հակոբ Մկրտչյանը կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թափանցող վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել:
Դեպքի վերաբերյալ մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Մկրտչյանը Մրգավետ գյուղի տներից մեկում վիճաբանել է 21-ամյա մի երիտասարդի հետ և հենց վիճաբանության ժամանակ էլ երիտասարդը դանակահարել է Մկրտչյանին:










































