«Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար հարձակվող Էրիկ Կանտոնան իրեն նոր դերում է փորձել, հաղորդում է The Telegraph-ը:
«Արքա Էրիկը» որոշել է նկարահանվել էրոտիկ կոմեդիայում, որը կոչվում է «Հանդիպում` կեսգիշերից հետո»:
Ֆիլմը կինովարձույթ դուրս կգա նոյեմբերի կեսին:
Հարկ է նշել, որ ավելի վաղ Կանտոնան նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ելիզաբեթա»-ն, «Էրիկին որոնելիս»-ը, «Միասին չափից շատ է»-ն:






































