Wednesday, 24 06 2026
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ

Եթե երիտասարդը մտնում է եկեղեցի և մոմ է վառում, ուրեմն` կծիկը քանդված է

Վերջերս Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովն անդրադարձ կատարեց երիտասարդության հայեցի և հոգևոր դաստիարակության խնդիրներին, Հայաստանում և Սփյուռքում հայ երիտասարդի դիմագրավելիք մարտահրավերներին: Հոգևոր-եկեղեցական կյանքում երիտասարդների մասնակցության, նրանց հուզող խնդիրների մասին մեզ հետ զրուցում է ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ, Հայ Եկեղեցու Երիտասարդաց միավորման ընդհանուր հոգևոր պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

-Սրբազան հայր, ներկայումս շատերն այն կարծիքին են, որ երիտասարդությունը հեռացել է ավանդույթներից, հետաքրքրություն չունի հոգևոր կյանքի, եկեղեցու նկատմամբ. ո՞րն  է Ձեր տեսակետը:

-Ինչպես բոլոր հարցազրույցների ժամանակ, այսօր ևս իմ խոսքը դրական պիտի հնչի երիտասարդների մասին: Ի տարբերություն շատերի, ես կուզեի ասել, որ երիտասարդներն այսօր ավելի,  քան երբևէ, զգում են կապն Աստծու հետ, ավելի լուրջ և նախանձախնդիր մոտեցում ունեն Եկեղեցու նկատմամբ: Բավական է, որ մենք  մեկ քայլ կատարենք, սեր, գուրգուրանք,  հոգածություն ցուցաբերենք երիտասարդի հանդեպ, կտեսնենք, թե հավատքը որքան խորն է իր մեջ, որքան  մեծ է հետարքրքրությունը, նախանձախնդրությունը հոգևոր կյանքի նկատմամբ:

-Ինչի՞ կարիքն ունեն այսօր երիտասարդները: 

-Երիտասարդն այսօր հոգևոր ծնողների կարիք ունի: Չպետք է սպասել, որ նա ինքը ընդառաջ գա Եկեղեցուն. առաջին քայլը եկեղեցականինն է՝  երիտասարդի հետ խոսելու, որպեսզի վերջինիս մեջ համարձակություն արթնանա՝ արտահայտվելու, կիսելու իր մտահոգությունները, ստանալու իրեն հուզող հարցերի պատասխանները: 

Ի՞նչ կարող է ստանալ երիտասարդը հոգևորականից:

-Ինչպես ուսուցիչն է այբուբենը, գրել-կարդալ սովորեցնող անձը, այնպես էլ հոգևորականը սովորեցնում է հավատի այբուբենը, բարոյական դասեր տալիս երիտասարդությանը:

Այսօրվա մարտահրավերներն առավել ևս պարտավորեցնում են, որ հոգևորականը հովանի լինի երիտասարդին: Նա երիտասարդի համար հոգևոր ծնող է, սրտակից ընկեր, ով կարող է սովորեցնել, մխիթարել, քաջալերել:

Եթե երիտասարդը մտնում է եկեղեցի և մոմ է վառում, ուրեմն` կծիկը քանդված է: Դա նշանակում է, որ նա իր մեջ ունի կապն Աստծու հետ, որը, սակայն, մշակված չէ: Մոմը վառելուց հետո մեզ մնում է երիտասարդի հետ սկսել հոգևոր ճանապարհորդությունը, քանի որ, ինչպես ուսումնական կյանքում, այստեղ էլ պետք է աստիճանաբար բարձրանալ՝ հավատը, քրիստոնեական գիտելիքները զորացնելու և զարգացնելու համար:

Ինչպե՞ս կգնահատեք երիտասարդների մասնակցությունը հոգևորեկեղեցական կյանքին. ակտի՞վ են  նրանք:

-Ակտիվ մասնակցում են, բայց չեմ կարող ասել բավարար չափով, քանի որ լինում է մեկը, ով բացակայում է, և այդ մեկ բացական անգամ շատ է մեզ համար: Եվ այստեղ պետք է առաջնորդվել կորսվածին վերադարձնելու գիտակցությամբ. չէ ո՞ր Ավետարանը ևս ասում է, որ Քրիստոս թողեց 99 ոչխարներին և գնաց  մեկ մոլորվածի ետևից…

Այսինքն՝ Եկեղեցու կյանքի մեջ երիտասարդի մասնակցությունը դարձյալ մեզանից է կախված: Երիտասարդին Եկեղեցու ծիսական-արարողական կյանքի մեջ ներգրավելու համար պետք է ուղղություն տալ, սովորեցնել, բացատրել, որպեսզի նա  կարողանա ստանալ իրեն անհրաժեշտ հոգևոր սնունդը: Նա կարող է  եկեղեցականի հետ գործակից դառնալ, քանզի իր մաս և բաժինն ունի սուրբ գործի մեջ, նրան շնորհված է առանձնահատուկ դեր ու առաքելություն:

Սփյուռքում նոր սերնդի համար հեշտ է ձուլվելը օտար միջավայրին ու սովորույթներին: Ի՞նչ քայլեր են կատարվում այս ամենը կանխելու համար և որքանո՞վ է կարևոր Եկեղեցու դերը:

Այս ամենի դեմ պայքարելու գործում խնդիրը միայն հոգևորականինը չէ. նա և աշխարհականը (երիտասարդը) միասին, ձեռք ձեռքի տալով  պետք է շոշափելի դարձնեն Եկեղեցու առաքելությունը:

Դեռևս Կանադայում առաջնորդության տարիներին CYMA առաքելությամբ ամեն տարի ընդհուպ մինչև 60 երիտասարդներ եմ առաջնորդել Հայաստան՝ այն ներքին փափագով, որ Հայ Եկեղեցու զավակն իր կյանքը կապի հայրենիքի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իր արմատների հետ, քանզի մեկ այցելությունը, մեկ ուխտագնացությունը դեպի մայր հողը հավասար կլինի հազար քարոզի ու պատգամի: Եվ մենք հաջողություն արձանագրեցինք. այդ առաքելությունը շարունակվում է նաև այսօր: Այսինքն՝ կարևոր  է երիտասարդին մայր հայրենիքի հետ կապելը. նա,  ոտքը դնելով մայրենի հողի վրա, զգում է հայրենիքի ներկայությունը, խոսում հայրենի բնության հետ, լսում իր ժողովրդի ձայնը: Վերջիվերջո, նա իր տպավորություններով, ապրումներով նաև թթխմոր  կլինի համայնքի համար՝ կապված մնալու  մայր հայրենիքի և Սուրբ Էջմիածնի հետ:

Ձեր խոսքը երիտասարդներին:

Իմ հորդորն այն է, որ սիրեն Եկեղեցին, ամեն իրավիճակում ուղեցույց դարձնեն Քրիստոսի օրինակելի կյանքը, Աստծու հանդեպ իրենց սերն արտահայտեն Առաքելական Եկեղեցուն ծառայելով` կառչած մնալով այս նվիրական և սրբազան հաստատությանը: Այլ խոսքով` իրենք դառնան Եկեղեցին, այնտեղ իրենց մասն ու բաժինը զգան՝ հոգևորականի հետ միասին ձեռք ձեռքի տալով և աշխատելով:

Այսօր, այո, փոխվել են ժամանակները, զարգացել միջոցները, բայց դրանք պատճառներ չեն, որ մարդը կորցնի իր բարոյական սկզբունքները. բարոյականություն, որի հիմքը Աստվածաշունչն է, Քրիստոսի Ավետարանը, Տիրոջ ճշմարիտ վարդապետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում