Wednesday, 01 07 2026
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը

Մի ժամանակ ՀՅԴ-ն էր դեմ, այժմ այդ ուժը այլ անվամբ ՀՀԿ-ի շահերը սպասարկող մարդկանց խումբ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը։

– Պարոն Պապյան, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Հոգլանդի հրապարակած կարգավորման կետերը, ըստ էության, նորություն չեն, բայց ժամանակային առումով համընկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սոչի կատարած այցի հետ։ Դուք արդյո՞ք այստեղ որևէ կապ տեսնում եք։

– Այո, ես չեմ կարծում դա զուտ համընկնում է։ Պարզապես Հոգլանդը հերթական անգամ հրապարակելով Մադրիդյան սկզբունքները, ուղերձ է հղում առաջին հերթին Ռուսաստանին, հետո Սերժ Սարգսյանին՝ առ այն, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններն ընթանում են եռանախագահության միջնորդությամբ և Ռուսաստանը չէ, որ պետք է այդ հարցը լուծի, կա Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա ևս։ Նաև՝ հայ ժողովրդին է ևս մեկ անգամ հիշեցնում, որ Սոչիում եղած այդ հանդիպման քննարկման հարցերից մեկը հենց Ղարաբաղյան հակամարտությունն է և հենց այդ սկզբունքով՝ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց», այնպես որ հայ ժողովուրդ՝ դու ինքդ որոշիր համաձա՞յն ես, թե՞ ոչ։

– Մենք ունենք իշխանություն, որը համաձայն է կարգավորման այդ պլանին, ունենք նաև այդ տարբերակը խրախուսող ընդդիմություն, իսկ այլընտրանքային կարծիքները հիմնականում հասարակական սեկտորում են, փորձագիտական մակարդակով։ Արդյո՞ք սա ևս խնդիր չէ։

Հասարակագիտական և քաղաքագիտական առումով դա հնչեցվել է և հնչեցնողներից մեկն էլ ես եմ եղել։ Ես սկզբունքորեն միշտ դեմ եմ եղել ինքնորոշման հիման վրա Արցախի հարցի լուծմանը և եթե ինքնորշում է, ապա ակնհայտ է, որ դա կարող է լինել առավելագույնը միայն ԼՂԻՄ-ի սահմաններով։ Ասում եմ առավելագույնը, որովհետև այս դեպքում էլ հարցականի տակ է մնում Շուշիի հարցը․ Հայաստանի և Արցախի ղեկավարությանը այդ հռետորական հարցը հնչեցրել եմ, բայց պատասխան չկա։

Հիմա, քանի որ բանակցությունների հիմքում դրված է ինքնորոշումը, մենք չպետք է նեղանանք, որ համանախագահներն առաջ են քաշում մի ծրագիր, որտեղ հստակորեն այդ հողերի կարգավիճակը տարբերակված է։ Այսինքն՝ հողեր, որոնց վրա հնարավոր է ինքնորոշում, և հողեր, որոնք Ադրբեջանի գերիշխանությանն են, և որը մենք ընդունում ենք ինքնորոշումով։

Ինչ վերաբերում է կուսակցությունների՝ այլընտրանքային կարծիքներ հնչեցնելուն, ապա, ես, ճիշտն ասած նման բան չեմ տեսնում։ Մի ժամանակ Դաշնակցությունն էր խոսում դեմ լինելու մասին, բայց Հայաստանում Դաշնակցությունը որպես ինքնուրույն քաղաքական ուժ դադարել է գոյություն ունենալ։ Չկա այդպիսի կուսակցություն այլևս, կա ՀՀԿ-ի շահերը սպասարկող մարդկանց խումբ, որը հանդես է գալիս այլ անունով։ Հիմա էլ տեսնում ենք՝ որևէ մեկնաբանություն ու առարկություն չկա։ Չեն ասում ՝ մեր հայրենիքի մի մասն են այդ տարածքները, և հայ ժողովրդի համար անըդնունելի է տարածքներ հանձնելու միջոցով կարգավորումը։ Ժամանակին այս մասին խոսում էր Դաշնակցությունը և չի կարելի ասել՝ մենք ժամանակին ասել ենք։ Ամեն մի առաջարկից հետո պետք է առանց հոգնելու կրկնել սեփական դիրքորոշումը։ Եթե դու չես կրկնում քո դիրքորոշումը նոր հնչեցված հին առաջարկների շուրջ՝ լռությունը համաձայնության նշան է դառնում։

– Այդ հանգամանքն արդյո՞ք Սերժ Սարգսյանին ղարաբաղյան հարցում գործելու ազատություն չի տալիս։

– Իհարկե տալիս է ազատություն, և ես կարծում եմ՝ այս վիճակը պատահականորեն չի ստեղծվել։ Հետևողականորեն հասել ենք այս իրավիճակին՝ հասարակությանը հոգնեցնելու, վախեցնելու, մաշեցնելու, կաշառելու քաղաքականություն է տարվել։ Երբ մենք նայում ենք ովքեր էին դեմ խոսում՝ մի մասին պաշտոն տվեցին, մի մասը պարզապես հիասթափվեց, մի մասն արտագաղթել է, մի մասը բանտերում է։ Պարբերաբար հարցը բարձրացվում է և ստուգվում է հասարակության ընդդիմանալու կարողությունները։ Վերջին պոռթկումն անցած տարի հուլիսին էր՝ ոչ միայն «Սասնա ծռեր»-ով, այլ մեր կազմակերպված ստորագրահավաքով և Շուշիի հռչակագրով։ Խնդիրն այն է, որ պետությունը կարող է չհոգնել, հսկայական ռեսուրսներ ունի, ամեն տարի նույն բանը կարող է ասել, բայց մարդիկ ամեն անգամ չեն կարող ընդդիմանալ։ Հետո, կան մարդիկ, որ ասում են՝ մեկ ուրիշն ավելի շատ պետք է ընդդիմանար. բայց չի խոսում, մենք ինչո՞ւ պետք է խոսենք։

– Հոգլանդի այս հայտարարությունը, Սերժ Սարգսյանի՝ Սոչի կատարած այցի ընթացքում արած հնարավոր անդրադարձը Ղարաբաղյան հակամարտությանը իսկապե՞ս հակամարտության պարտադրված լուծմանն են մոտեցնում, թե՞ սրանք պարզապես քննարկումներ ու հայտարարություններ են։

– Այստեղ մոտ ապագայում կարգավորման հարց չէ, հասարակական տրամադրությունները փորձելու հարցն է։ Այսինքն՝ մինչև գործնական քայլերի անցնելը պետք է տեսնեն՝ արդյո՞ք կա դիմադրելու ունակություն, թե՞ ոչ։ Ակնհայտորեն նկատվում է, որ ամեն փորձից հետո մեր հասարակության մոտ ընդդիմանալու ցանկությունն ու կարողությունը պակասում է։ Հիմա իրենք՝ Սերժ Սարգսյանն ու ռուսները պետք է հաշվարկ անեն ու տեսնեն՝ արդյո՞ք պահը հասել է գործելու, թե՞ ոչ։ Կա մեկ այլ կարևոր հանգամանք ևս՝ Թուրքիայի ավելի լայն ներգրավվածությունն այս հարցերի մեջ, այն հայտարարությունը, որ ԵՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր կստորագրի։ Սա Ռուսաստանի համար մեծ ձեռքբերում կլինի՝ Թուրքիային Արևմուտքից պոկելու և իրենց ավելի մերձեցնելու առումով, և Մոսկվան պետք է նաև ինչ-որ բանով վճարի Թուրքիային։ Մենք պատմականորեն մի քանի անգամ ականատես ենք եղել՝ վճարման միջոց հիմնականում հանդիսանում են հայ ժողովրդի շահերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում