Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը պատրաստ է ԴԱԻՇ-ի հետ բանակցությունների Սիրիայի տարածքում՝ գրոհայինների խնդրանքով, ովքեր արմատավորվել են Սիրիայի և Լիբանանի սահմանին։ Այս մասին հայտարարել է շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան «Ալ-Մանար» հեռուստաալիքի եթերում։
«Կարող ենք բանակցություններ վարել Սիրիայի տարածքում գրոհայինների խնդրանքով…Կրակը չի դադարեցվի մինչ պայմանավորածության հասնելը։ Եվ բանակցությունների հիմքում կլինի նպատակների հասնելը, որոնք կայանում են այդ շրջանից ԴԱԻՇ-ի հեռանալու և առևանգված լիբանանցի զինվորների մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև նրանց ազատ արձակելու մեջ»,-հայտարարել է Նասրուլլան։
«Ըստ ամենայնի, լուծումը լեռնային շրջաններում կլինի ուժային, և մենք կգնանք ուժային լուծման, և դրա պատճառը ԴԱԻՇ-ի առաջնորդների մտածողությունն է։ Դիմում եմ ԴԱԻՇ-ի պարագլուխներին՝ մարտի արդյունքը կանխորոշված է, դա ոչ տևական ժամանակի հարց է»,-հավելել է շարժման գլխավոր քարտուղարը։
Նասրուլլան նշել է, որ Սիրիայի և Լիբանանի սահմանին տեղակայված գրոհայինները գտնվում են խուճապի մեջ և պատրաստ են ցանկացած բանակցությունների։









































