Ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների ծառայողների իրականացրած համատեղ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում քիչ առաջ Արմավիրի մարզում հայտնաբերվեց օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Վազիրի Քալաշյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Քալաշյանը ներխուժել էր այդ գյուղի հանդիսությունների սրահ և կրակ բացել, որը հետևանքով զոհվել էր 4, վիրավորվել 6 մարդ։











































