Ոստիկանությունն ազատ է արձակել բոլոր պատանդներին, որոնց զինված հանցագործը պահել է Հարավային Կարոլինայի Չառլսթոն քաղաքի ռեստորաններից մեկում։ Այս մասին հայտնում է Live 5 News հեռուստաալիքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ զինված տղամարդը, ով հանգված է եղել, ինչպես խոհանոցի աշխատող, փակել է հաստատության մուտքի դուռն ու իրեն «Չառլսթոնի նոր թագավոր» հայտարարել։ Որոշ տվյալներով՝ ռեստորանում մոտ 30 մարդ է եղել։
Ռեստորանում հրաձգության հետևանքով կա 1 զոհ, ևս 1 մարդ վնասվածներ է ստացել։ Հանցագործն անձամբ վիրավորվել է ոստիկանների կողմից՝ պատանդների ազատ արձակման գործողության ընթացքում։ Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Քաղաքապետ Ջոն Թեքլենբուրգը հայտարարել է, որ դեպքը չի հանդիսանում ահաբեկչություն կամ հանցագործություն՝ ռասիզմի հողի վրա։
Explosive Devices Team now on scene off King St #chsnews #Charleston #scnews @Live5News pic.twitter.com/j9itCQZJFH
— Jackson Helms (@Jackson_Live5) 24 августа 2017 г.









































