Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի մասին:
«Մեկնարկային կազմում տեղի համար մրցակցությունը դրական ազդեցություն կունենա թիմի ելույթների վրա: Բոլոր ֆուտբոլիստներն էլ հանգստանալու իրավունք ունեն: Ամենակարևորն այն է, որ թիմը միշտ բարձրակարգ խաղ ցուցադրի:
Մենք հզոր կազմ ունենք, այդ իսկ պատճառով դա խնդիրներ չի առաջացնի: Մարտինոն մեզ կօգնի նոր բարձունքներ նվաճել»,- հայտարարել է Նեյմարը: