Հոլիվուդի Փառքի ծառուղում ընթանում է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվանական աստղի բացման արարողությունը: Հոլիվուդի առևտրի պալատը տեղեկացրել է, որ լեգենդար շանսոնյեի աստղը 2618-րդն է լինելու Փառքի ծառուղում: Նրան նվիրված աստղը բացվում է «Կենդանի կատարում» անվանակարգում:
Շառլ Ազնավուրն աշխարհում ռեկորդային՝ 180 մլն ձայնասկավառակ է վաճառել: 70 տարվա կարիերայի ընթացքում նա 1400 երգ է ձայնագրել, որոնցից 1300-ի հեղինակն ինքն է: Շանսոնյեն 390 ալբոմ է թողարկել բազմաթիվ լեզուներով՝ ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն:








































