Stern գերմանական ամսագիրն իր նոր համարի շապիկին է տեղադրել ԱՄՆ դրոշով փաթաթված նախագահ Դոնալդ Թրամփի նկարը՝ նացիստական ողջույն հղելիս։
Նկարի մոտ զետեղված է «Նրա պայքարը» (Sein Kampf) գլխագրով հոդվածի հղում, ինչը հիշեցնում է նացիստ առաջնորդ Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» (Mein Kampf) ծրագրային աշխատանքը։ Stern-ի հոդվածը նվիրված է ԱՄՆ-ում աջ արմատական ելույթների հանդեպ Թրամփի արձագանքին։
Չնայած Գերմանիայում նացիստական խորհրդանիշներն արգելված են, գերմանական մամուլն ակտիվորեն օգտագործում է այն՝ սուր քաղաքական թեմաներով քննադատական նյութեր գրելիս։









































