Իռլանդիայում այսօր անցկացվում է հանրաքվե Սենատը՝ երկրի վերին պալատը, ցրելու հարցով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սենատը ցրելու կողմնակիցների խոսքով՝ վերին պալատը օժտված չէ ոչ մի զգալի լիազորությամբ, իսկ այն լուծարելը կօգնի երկրի բյուջեն տարեկան խնայել 20 մլն եվրոյով (27 մլն դոլար):
Այդ գաղափարի հակառակորդները կառավարությանը մեղադրում են գործադիր իշխանությունը ուժեղացնելու ձգտման մեջ:
Հանրաքվեի արդյունքները, ինչպես սպասվում է, հայտնի կդառնան շաբաթ:








































