Business Грузия-ի փոխանցմամբ, շրջակա միջավայրի ազգային գործակալության 2010 թվականի տվյալները ցույց են տվել, որ Թբիլիսիում օդում փոշու առկայությունը 2.9 անգամով գերազանցում է թույլատրելի նորման, իսկ ազոտի երկօքսիդի դեպքում այդ ցուցանիշը հասնում է 2.3-ի։
Բնապահպանական հասարակական կազմակերպությունների գնահատմամբ՝ Թբիլիսիի բնապահպանական վիճակն անհանգստություն է առաջացնում։
2000 թվականին Թբիլիսին ճանաչվել էր Եվրոպայի ամենաաղտոտված քաղաքը։ Չնայած դրանից անցել է 11 տարի, իրավիճակը չի փոխվել դեպի լավը։ Ավելին, բնապահպանները նշում են, որ վերջին տարիների ընթացքում Թբիլիսիի բնապահպանական վիճակն ավելի է վատթարացել։
Դրա պատճառները երկուսն են. մայրաքաղաքը լեփ-լեցուն է հնամաշ ավտոմեքենաներով, և կրճատվել է հանգստի (կանաչապատ) գոտիների ծավալը։
Հիշեցնենք, որ առավել վաղ օդի աղտոտվածության գործոնների թվում նշվում էր նաև անորակ վառելիքը, որի գրեթե 70 տոկոսը Վրաստան է ներկրվում ապօրինի ճանապարհով։