Թուրքիան թանկ կվճարի Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու համար, որոնք ցանկացած պահի կարող են զենքն Անկարայի դեմ ուղղել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Այդ երկրի կառավարությունը ստիպված կլինի թանկ վճարել ծայրահեղականներին օգնելու համար,- նշել է սիրիացի առաջնորդը:- Ահաբեկչությունը չի կարելի կիրառել որպես խաղաքարտ, որը ցանկացած պահի կարելի է թաքցնել գրպանում: Դա կարիճ է, որը միայն հարմար պահի է սպասում խայթելու համար»,- կարծում է Ասադը:
Թուրքիան համարվում է սիրիական ընդդիմության գլխավոր հովանավորներից մեկը: Երեկ Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարացրել է Սիրիայում անդրսահմանային ռազմական գործողությունների անցկացման կառավարության մանդատը:








































