«Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստներն աջակցություն են հայտնել թիմի դարպասապահ Ջո Հարթին, ով այնքան էլ լավ չխաղաց Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում կայացած «Բավարիա»-ի դեմ հանդիպմանը:
Նշենք` «Մանչեսթեր Սիթի»-«Բավարիա» խաղից հետո լուրեր են շրջանառվում, որ Ջո Հարթին կարող է փոխարինել Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը:
««Մանչեսթեր Սիթի»-ն չի զգում Կասիլյասի ծառայությունների կարիքը: Լուրերը նրա անունը կապում են այլ ակումբների հետ: Ես հուսով եմ, որ Կասիլյասը կշարունակի ելույթները «արքայական ակումբ»-ի կազմում»,- ասել է պաշտպան Պաբլո Սաբալետան:
«Եթե դու բարձրակարգ խաղացող ես, միշտ վստահություն կվայելես ակումբում: Բոլորս հասկանում ենք Հարթին»,- նշել է Սամիր Նասրին:
«Հարթն ուժեղ բնավորություն ունի: Նրա հետ ամեն ինչ կարգին կլինի:Բոլորս էլ սխալվում ենք»,- հավելել է պաշտպան Մայք Ռիչարդսը:







































