ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարությունը 5.5 միլիարդ դոլարի շուրջ հարյուր գործարք է կնքել կառավարության աշխատանքի դադարեցումից մի քանի ժամ առաջ:
Այսպիսով, բյուջետային ճգնաժամի նախօրեին Պենտագոնի ղեկավարությունը կնոքել է յոթ անգամ ավելի շատ առևտրային գործարք, քան սովորական օրերին, հաղորդում է Foreign Policy պարբերականը:
Պենտագոնի ծախսած գումարներն ուղղված են եղել տարբեր ընկերությունների մատուցած ծառայությունների, ապրանքների վճարմանը: Մասնավորապես, գնվել են ինքնաթիռի մասեր՝ 2.5 միլիարդ դոլարի, 7.5 միլիոն դոլար հատկացվել է Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարության համար Mercedes ավտոմեքենաների ծախսերի համար, 66 միլիոն դոլար արժեցել է սաղավարտների գնումը: Բացի դրանից՝ Պենտագոնը որոշել է շտապ վերանորոգել մարզասրահը, որի համար հատկացվել է 10 միլիոն դոլար և այլն:
Հիշեցնենք, որ նախորդ ֆիկսալային տարում օրենսդիրներն արտոնել էին Պենտագոնին հատկացնել 525.4 միլիարդ դոլար: Այսպիսով գերատեսչության ծախսերը կրճատվել էին ավելի քան 5 միլիարդ դոլարով:








































