Ադրբեջանական Anspress.com կայքի փոխանցմամբ, անվտանգության հարցերով Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության հերթական փուլի անցկացումը պլանավորված է այս ամիս։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան։
Վերջինիս խոսքերով՝ ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու է ռազմաքաղաքական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Էնդրյու Շապիրոն։
Բրայզան հույս է հայտնել, որ ամեն ինչ կհաջողվի իրենց պլանավորվածի նման, և անվտանգության հարցերով ամերիկա-ադրբեջանական երկխոսությունը Բաքվում կկայանա այս ամսին։
Հիշեցնենք, որ ռազմական և անվտանգության հարցերով երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող խորհրդատվական հանդիպումներ կայանում են ամեն տարի և հերթականորեն անցկացվում են երկու երկրների մայրաքաղաքներում։








































