Իսրայելը հայտարարել է 2019-2020 թթ. ՄԱԿ-ի Անվտանգության խրոհրդի քարտուղարության պաշտոնի համար առաջադրվելու որոշման մասին, սակայն կազմակերպության դիվանագետները համոզված են, որ երկրի համար հեշտ չի լինի հաղթանակ տանել:
«Մենք վճռականորեն տրամադրված ենք հաղթելու: Խոսքը միայն ժամանակի մասին է»,- ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Ռոն Պրոսորի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը:
Իսրայելը դեռևս ոչ մի անգամ չի դարձել ՄԱԿ-ի ԱԽ-ի քարտուղար, այս պաշտոնը համարվում է ամենահեղինակավորը կազմակերպությունում: Այն իրավունք է տալիս պատժամիջոցներ սահմանել և ռազմական ուժ կիրառելու մասին որոշում կայացնել:
Ի սկզբանե ենթադրվում է, որ Իսրայելը կանդամակցի տարածաշրջանի Ասիա-խաղաղօվկիանոսյան խմբին Մերձավոր Արևելքի մյուս երկրների հետ, սակայն մուսուլմանական պետություններն արգելափակեցին այդ որոշումը: Այդ պատճառով Իսրայելը 2004թ. անդամակցում է Արևմտաեվրոպական և այլ պետությունների խմբին, որում քարտուղարի պաշտոնի համար կպայքարեն նաև Գերմանիան և Բելգիան:
ՄԱԿ-ի ԱԽ քարտուղարի պաշտոնը ստանալու համար Իսրայելը պետք է ստանա կազմակերպության 193 անդամ պետությունների ձայների 2/3-ը:






































