Չինացի միլիարդատերը մտադիր է Լոնդոնում վերականգնել Բյուրեղապակե պալատը՝ Վիկտորյա թագուհու ժամանակաշրջանում (1837-1901 թթ.) Մեծ Բրիտանիայի բարգավաճման խորհրդանիշերից մեկը: ZhongRong Group-ի սեփականատեր Նի Չժաոսինը մտադիր է նախագծում 800 մլն դոլար ներդնել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բյուրեղապակե պալատը ապակուց և մետաղական կոնստրուկցիաներից կազմված տաղավար է: Այն եղել է աշխարհում ամենամեծ ապակե կառույցը:
500 մետր երկարությամբ և 50 մետր բարձրությամբ պալատը կառուցվել է ինժեներ Ջոզեֆ Փաքսթոնի նախագծով որպես առաջին համաշխարհային ցուցահանդեսի անցկացման վայր: Ցուցահանդեսը տեղի է ունեցել Լոնդոնում 1851 թվականին: 92 հազար քառակուսի մետր տարածքում տեղավորված է եղել 140 հազար ստենդ:
Համաշխարհային ցուցահանդեսը դարձել էր Բրիտանական կայսրության խորհրդանիշ: Բրիտանական կայսրությունը Վիկտորյա թագուհու կառավարման շրջանում համարվում էր աշխարհի ամենահզոր պետությունը: Ցուցադրությունը ծանոթացրել է աշխարհին կայսերական գաղութների հարստություններին, ինչպես նաև տեխնիկայի ու արդյունաբերության ոլորտի նվաճումներին, որոնք այն ժամանակ ամենաառաջատարն էին աշխարոհւմ:
Հրդեհը, սակայն, 1936 թվականին ոչնչացրել է կառույցը: Չինացի գործարարը նախատեում է շահույթ ստանալ՝ այնտեղ ցուցադրություններ անցկացնելով: Նախագծի իրականացումը 2000 ժամանակավոր և մշտական աշխատատեղ կստեղծի:
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը ողջունել է չինացի ձեռնարկտիրոջ նախաձեռնությունը: Քաղաքապետն անձամբ է գլխավորել նախագծի խորհրդատվական կոմիտեն: Նախագծի մշակումը կտևի 1 տարի:










































