Տարբեր երկրների գիտնականների խումբը Սուրինամի Հանրապետության (գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևելքում, Բրազիլիայի սահմանից ոչ հեռու) ջունգլիների գետերն ուսումնասիրելիս հայտնաբերել է գորտի՝ 6, ձկան՝ 11 և նախկինում գիտությանն անհայտ այլ կենդանատեսակներ:
Տրոնդ Լարսոնը՝ Conservation International ոչ կոմերցիոն հետազոտական կազմակերպության ղեկավարը, АР գործակալության հետ հեռախոսազրույցում ասել է, որ գիտնականների թիմը երեք շաբաթ տևած արշավի ընթացքում ուսումնասիրել է ֆաունան և քաղցրահամ ջրի պաշարները:
Վեց տասնյակ կենդանիների շարքում, որոնք հավանաբար կդառնան բացահայտում գիտության համար, ներառված է ծառի թունավոր, դարչնագույն գորտը: Տեղացիները կենդանու թույնն օգտագործում են որսի ժամանակ՝ որպես թունավորող միջոց:
«Հաշվի առնելով այն, որ գորտերի թվաքանակը ողջ աշխարհում նվազում է ու վերանում, ուրախալի է նոր տեսակների հայտնաբերումը»,- ասելէ Լարսոնը:
Գիտնականներն ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերել են գոմաղբի կարմիր բզեզ, որի չափսերը կազմում են 2.3 մմ: Հետազոտությունների ընթացքում նրանց օգնել են 30 տեղացիներ:
Գիտնականները կարծում են, որ ուսումնասիրված տարածաշրջանում ջրի որակը բարձր է, սակայն որոշ փորձանմուշներ ցույց են տվել դրա անհամապատասխանությունը խմելու համար, չնայած ներկայում հանքավայրերրի որևէ ակտիվ մշակում չի իրականացվում:









































