ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բյուջետային ճգնաժամի պատճառով հրաժարվել է Հարավարևելյան Ասիայի երկրներով ծրագրված շրջագայությունից: Նրա փոխարեն ուղևորություն կկատարի պետքարտուղար Ջոն Քերին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Երեկ Օբաման կրճատել էր շրջագայության ծրագիրը՝ չեղյալ հայտարարելով այցերը Մալայզիա և Ֆիլիպիններ, իսկ այժմ հրաժարվել է Բրունեյ և Ինդոնեզիա այցերից: Նշենք, որ ինդոնեզական Բալի կղզում նա ծրագրել էր մասնակցել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին:
Երեկ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր հոկտեմբերի 7-ին գագաթնաժողովի շրջանակում Օբամայի ու Պուտինի հնարավոր հանդիպման մասին:










































