Առաջիկա տոնական սեզոնին, որն ԱՄՆ-ում սկսվում է նոյեմբերի վերջին, ամերիկացիները պատրաստ են լուրջ ծախսեր կատարել: Այս մասին են վկայում տվյալները, որոնք հրապարակել է Մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիան:
Համաձայն կառույցի վերլուծաբանների կանխատեսումների՝ Գոհաբանության տոնին (այս տարի նշվում է նոյեմբերի 28-ին) և կաթոլիկական Սուրբ ծննդին (դեկտեմբերի 25) նվիրված վաճառքի ժամանակ ԱՄՆ բնակիչները մտադիր են ծախսել 602.1 մլրդ դոլար՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Դա 3.5 տոկոսով ավելի է անցած տարվա համեմատ և 3.3 տոկոսով ավելի՝ վերջին 10 տարվա միջին ցուցանիշից:
Կանխատեսումը կազմվել էր մինչ բյուջետաֆինանսական ճգնաժամը, որը վրա է հասել հոկտեմբերի 1-ին: Հնարավոր է՝ ցուցանիշը փոփոխման չենթարկվի:
Տարվա գլխավոր վաճառքն ԱՄՆ-ում ավանդաբար համարվում է «Սև ուրբաթը»: Այն սկսվում է Գոհաբանության տոնի (նշվում է նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը) հաջորդ օրը:










































