Հայտնի հեռուստահաղորդավարուհի և թոփ-մոդել Թայրա Բենքսը դատարան է դիմել կեղծամներ արտադրող միանգամից տասը ընկերությունների դեմ: Աստղը վրդովված է այն փաստով, որ այդ ընկերություններն իրենց արտադրանքները թողարկելիս անընդհատ ոգեշնչվում են իր անդադար փոփոխվող սանրվածքներով: Ընդ որում՝ Թայրայի լուսանկարները տեղադրում են իրենց պաշտոնական կայքերում` վաճառքի ծավալները մեծացնելու նպատակով: Ինչպես նաև աստղի անունով են կոչում կեղծամների մոդելները:
Բենքսը դատարանի միջոցով ցանկանում է արգելել իր կերպարի օգտագործումը: Ինչպես նաև հուսով է հսկայական՝ 10 միլիոն դոլար փոխհատուցում ստանալ բարոյական վնասի համար: Այս գումարը անհավանական է թվում, սակայն Թայրայի ներկայացուցիչները կարծում են, որ այն ամբողջովին հիմնավորված է: Հետաքրքիր է՝ արդյոք անցած տարի բիզնես-դպրոցի դիպլոմ ստացած Բենքսը կկարողանա՞ պաշտպանել իր շահերը:









































