«Դոն Ժուանի կրքերը» ֆիլմի շնորհիվ նորաթուխ ռեժիսորը ոչ միայն գովասանքների է արժանացել: Նրան մեղադրել են ռասիստական հայացքներին աջակցելու մեջ:
Italian American One Voice Coalition կազմակերպության (պայքարում են իտալաամերիկացիների հանդեպ կիրառվող խտրականությունների դեմ) ներկայացուցիչները համոզված են, որ ֆիլմի գլխավոր հերոսը, որի դերում խաղացելէ Ջոզեֆը, իտալական ծագում ունեցող ամերիկացիներին ներկայացնում է ոչ բարենպաստ քողի ներքո: Քննադատող հայտարարությունը հրապարակել է կազմակերպության հիմնադիր Էմանուել Ալֆանոն:
Նրա կարծիքով` դերասանը՝ նույն ինքը ֆիլմի ռեժիսորը, պետք է մտածի, զղջա և որոշ ժամանակ հեռու մնա կինոարվեստից:
Իսկ ինչ վերաբերում է «Դոն Ժուանի կրքերը» ֆիլմին, որի պրեմիերան Նյու Յորքում կայացել է երկու շաբաթ առաջ, հանգստյան օրերի ընթացքում վարձույթում հավաքել է 8.8 միլիոն դոլար:










































