Լիբիայում Ռուսաստանի դեսպանատան դիվանագետները, որոնք ենթարկվել են հարձակման, ժամանակավորապես գտնվում են Թունիսում` Լիբիայի իշխանությունների հետ շփումները պահպանելու համար: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն` վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարությունը:
Արտաքին քաղաքական գերատեսչությունը որոշում է կայացրել Լիբիայից տարհանել արտասահմանյան հաստատությունների ռուս աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին:
Նշենք, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հարձակման էր ենթարկվել Ռուսաստանի դեսպանատունը: Դիվանագիտական առաքելության աշխատակիցներից ոչ մեկը չէր տուժել:











































