Thursday, 11 06 2026
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան

Հայրապետական կոնդակ` Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության հիմնադրման 550-ամյակի առիթով

Հունիսի 2-ին Կ.Պոլսից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին վերադարձան Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը և Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ովքեր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ օրեր առաջ մասնակցեցին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության հիմնադրման 550-ամյակին նվիրված միջոցառումներին:

Այս առիթով մայիսի 29-ին, Կ. Պոլսի Ս. Աստվածածին աթոռանիստ եկեղեցում, պատրիարքական ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից մատուցված Ս. Պատարագի ընթացքում Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը հրապարակեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը, որում մասնավորաբար ասվում է.

«Լուսո խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության հիմնադրման 550-ամյակի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին, Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանին, զինվորյալ միաբանությանն ու հոգևոր սպասավորներին, Պատրիարքության խնամքի ներքո գտնվող հավատավոր հայորդիներին և աշխարհասփյուռ զավակներին քրիստոսասեր մեր ժողովրդի:

Այսօր մեր հայրերի աղօթքով գոհություն ենք մատուցում Տիրոջը, որ մեզ էլ կանչեց լինելու Աստուծո ժողովուրդ, Սուրբ Եկեղեցի: Տիրոջ հրաշափառ հարությունից և համբարձումից հետո, երբ առաքյալները, զորացած Սուրբ Հոգով, Նրա պարգևած փրկության հաղթական ավետիսը տարածեցին աշխարհում, Աստուծո ողորմության լույսը ծագեց նաև մեր երկրում: Մեր առաջին լուսավորիչներ Սուրբ Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզության շնորհիվ մեր ժողովուրդը ճաշակեց ճշմարիտ աստվածճանաչողության պտուղները` դառնալով ՙի խաւարէ ի լոյս, ի մահուանէ ի կեանս, յապականութենէ յանապականութիւն, յանգիտութենէ ի գիտութիւն ճշմարտութեան իւրոյ»:

Հայաստանը դարձավ քրիստոնեական աշխարհի կենտրոններից մեկը: Սրբազան մեր երկրում, ուր մեծ ջրհեղեղից հետո հանգրվանել էր Նոյյան Տապանը, ուր նշխարներն էին Տիրոջ առաքյալների և բազմաթիվ սուրբ վկաների, ուր հասել էին տերունական սուրբ մասունքներ, անհուն բարձունքներից իջած Տերը հաստատեց Սուրբ Էջմիածինը, լուսանկար մեր Մայր Աթոռը: Գրիգոր Լուսավորիչ Սուրբ Հայրապետի «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» պատգամով կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր` որպես փրկության տապաններ հայ ժողովրդի: Բարձրյալի օրհնության ներքո Հայ Եկեղեցին զորացավ, բարեբեր եղավ առատ պտուղներով` դարեր շարունակ Հայրենիքում և Սփյուռքում հովվելով և խնամելով Տիրոջ ժողովրդին:

Հայ Եկեղեցու առաքելության ճանապարհին նշանակալի հանգրվան եղավ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության հիմնադրումը 1461 թվականին, որով սկիզբ առավ Թուրքիո հայության ազգային ու եկեղեցական կյանքի նոր վերազարթոնքը: Պատրիարքության հոգևոր իշխանության ներքո, որ տարածվեց մեր Հայրենիքի գերակշիռ մասի վրա, վերածնվեցին հնագույն վանքերը, դարձան հայ կյանքի կենտրոններ, նրանց հովանու ներքո ստեղծվեց ազգային, հոգևոր ու մշակութային սքանչելի ժառանգություն, որն այսօր էլ շարունակում է հարստացնել ազգային-եկեղեցական կյանքը մեր ժողովրդի:

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Աթոռի նվիրյալ եկեղեցականներ, ինչպիսիք էին Հայոց Հայրապետական գահին բազմած Մատթեոս Ա, Գևորգ Դ, Մկրտիչ Ա և Մատթեոս Բ Կաթողիկոսները, Հովհաննես Կոլոտ, Հակոբ Նալյան, Ներսես Արք. Վարժապետյան, Մաղաքիա Արք. Օրմանյան, Եղիշե Արք. Դուրյան, Գարեգին Արք. Խաչատուրյան, Շնորհք Արք. Գալուստյան Պատրիարքները, բազմաթիվ վաստակյալ ազգային, մշակութային գործիչներ անձնվիրաբար ծառայեցին մեր ժողովրդի առաջընթացին ու հարատևությանը: Հազարավոր մեր եկեղեցիներն ու վանքերը, պատմամշակութային բազմահազար հուշարձան-կոթողները, ձեռագիր ու տպագիր գրքերը, արվեստի և գիտության ձեռքբերումները խոսուն վկաներն են Պատրիարքության ժառանգության:
Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը իր բոլոր նվաճումներով ու ամուր ավանդներով եղել և այսօր էլ շարունակում է լինել հայ կյանքի նշանավոր կենտրոններից մեկը: Դուք, Կոստանդնուպոլսի Հայոց Պատարիարքության սիրելի հավատավոր ժողովուրդ, մեր նախնյաց օրինակով անխախտ եք պահպանում ազգային ու հոգևոր ձեր կյանքի նվիրական արժեքները, դժվարին պայմանների մեջ հոգ տանում եկեղեցիների ու ազգային հաստատությունների պայծառությանը: Մենք սիրով հիշում ենք Հովվապետական Մեր այցելությունը Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն, երբ գոհունակությամբ ականատես դարձանք, թե որքան ջերմ սիրով է պոլսահայությունը կապված Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն, Սուրբ Էջմիածնին, Հայրենիքին ու հայրենական սրբություններին: Այսօր Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության հիմնադրման մեծ հոբելյանը անցյալի վերարժևորմամբ հոգևոր նորոգության և ազգային միասնականության ամրապնդման նոր հրավեր է ձեզ և համայն մեր ժողովրդին: Անսասան մնացեք առ Աստված հավատի ու հույսի մեջ, զորացեք եղբայրասիրությամբ և ձեր կյանքը հարստացրեք նոր, աստվածահաճո գործերի արգասիքներով:

Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Բարին Աստված հաստատուն ու պայծառ պահպանի Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը, հավատով զորացյալ` հոգևոր սպասավորներին և ազգային գործիչներին, բարեպաշտ ողջ ժողովրդին` առավել ծաղկեցնելու մեր Եկեղեցու օրհնյալ անդաստանը` ի փառս մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի, Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի:

Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեանդ. Ամէն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում