ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդն անհանգստացած է վրաց-օսեթական վարչական սահմանի վրա ընթացող աշխատանքներից, հաղորդում է Trend գործակալությունը:
Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում՝ եվրաինտեգրման հարցերով Վրաստանի նախարար Ալեքսի Պետրիաշվիլիի հետ հանդիպմանը:
Պետրիաշվիլիի խոսքերով` Նուլանդը նշել է, որ ինքը շոկի մեջ է այն գործողություններից, որոնք սահմանի վրա իրականացվում են Ռուսաստանի Դաշնության կողմից:
Նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:
«Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ շատ շուտով կարվեն համապատասխան հայտարարություններ և կձեռնարկվեն համապատասխան գործողություններ» ,- ասել է Պետրիաշվիլին:








































