ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խելացի մարդ է, սակայն նրան շատ է խանգարում հանրապետական մեծամասնության անհեռանկար քաղաքականությունը, իսկ քաղաքականությունում հակաարդյունավետությունն իսկական անեծք է: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նման կարծիք է հայտնել բրիտանական խորհրդարանի լորդերի պալատի մարդու իրավունքների հարցերով կոմիտեի անդամ, ԵԽԽՎ նախկին անդամ լորդ Ֆրենկ Ջադը:
Ամերիկյան բացառիկության կոնցեպտի մասին քննարկումները թեժացան սեպտեմբերին այն բանից հետո, երբ նախագահ Բարաք Օբաման ժողովրդին ուղղված հեռուստաուղերձի ժամանակ հիշատակեց այդ գաղափարի մասին, որը, նրա կարծիքով, արդարացնում է Վաշինգտոնի միջամտությունը այլ երկրների գործերին: Սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ում՝ նա կրկին վերադարձավ այդ թեմային: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը երեքշաբթի հայտարարեց այն մասին, որ ԱՄՆ-ի բացառիկությունը կայանում է միայն նրանում, որ այստեղ դեռ գործում է մահապատիժ:
«Ես շատ բարձր կարծիքի եմ նախագահ Օբամայի մասին, նա շատ խելացի մարդ է՝ բարձր սկզբունքներով և բարոյական գաղափարներով: Կարծում եմ՝ նա ամեն ինչ հասկանում է, սակայն նա խրվել է հանրապետական մեծամասնության անհավանական անհեռանկար, հակաարդյունավետ քաղաքականության պատճառով»,- ասել է Ջադը:










































