Monday, 22 06 2026
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս

Հայ աստղերը մեկնաբանում են իրենց «աղանդավոր լինելը» (լուսանկարներ)

ArmStar.am-ի փոխանցմամբ՝ հայ աստղերը համախմբվել են` պատասխանատվության ենթարկելու ապատեղեկատվություն տարածողներին:

Այսօր որոշ լրատվամիջոցներ լուրեր էին տարածել այն մասին, որ մեր շոուբիզնեսյան աստղերից մի քանիսը` Ալինա Մարտիրոսյան, Արմինկա, Գարիկ Պապոյան, Չարենց, Էմմի, Անդրե, Տիգրան Ներսիսյան, Աննա Էլբակյան, Գոռ Սուջյան, Սոս Ջանիբեկյան, Սոֆի Մխեյան, Անուշիկ Ալավերդյան, Արսեն Գրիգորյան, Կարեն Բաբաջանյան, Շողեր Գրիգորյան, Հովհաննես Ազոյան, Վահագն Գրիգորյան, Համո, Լիլի Էլբակյան, Արա Գևորգյան, Վաչե Թովմասյան, Գոռ Վարդանյան, Նարեկ Ղափլանյան,  աղանդավորական շարժման անդամներ են:

Այս տեղեկատվությունը առաջ էր բերել շատերի վրդովմունքը: Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն իր ֆեյսբուքյան էջին եկած նամակներին ի պատասխան հանդես է եկել հայտարարությամբ. «Ես աղանդավո՞ր: Էն էլ «կյանքի խոսքից» հա՞: Այ էս արդեն ծիծաղալու չի: Էս հոդվածից հետո ինձ եկած բոլոր նամակներին այստեղ եմ պատասխանում- «Ես երբևէ որևէ աղանդի չեմ պատկանել և չեմ պատկանում»,- բարկացած գրառել էր երգչուհին: Ինչ վերաբերում է նրա ընկեր Կարեն Մամիկոնյանին, ապա այս ապատեղեկատվությունից բորբոքված նա էլ իր հերթին հանդես էր եկել ֆեյսբուքյան նման հայտարարությամբ. «Գրածս ուղղված է այս նյութի գրողին: Այ անտԱՂԱՆԴ … դու ոչ թե լրագրող ես, այլ լրաԳՐՈՂ ՈՒ ՍԵՎ ՑԱՎ: Ամեն մարդ իր կյանքում երկու հարցի պետք է պատասխանի` «ով ես դու ու ինչ ես անում»… Ե՞վ… Ո՞վ ես դու: դու կյանքի ԽՈՑ ե՞ս: Անուշիկ Ալավերդյանի մասին սխալ տեղեկություններ տարածելու համար մի ապտակիր ինքդ քեզ»:

Երգչուհի Էմմին ևս վրդովված այս զրպարտանքից, ֆեյսբուքյան իր էջում գրառել էր. «Արդյո՞ք կարող եք ապատեղեկատվության համար նույնչափ հստակ և վստահ խոսել իմ իրավաբանի հետ»:

Ինչ վերաբերում է հումորիստ, դերասան, շոումեն Հովհաննես Ազոյանին, ապա նա ArmStar.am-ի հետ զրույցում նշել է, որ ըստ նրա սա պատվեր է, այնուամենայնիվ Հովոն այս երևույթին էլ է «հումորով ու թեթև» վերաբերվում: «Ըստ իս, սա մի մարդու, մի կառույցի պատվեր է: Ես չեմ ուզում շուտափույթ եզրակացություններ անել, ամեն դեպքում սա անհեթեթություն է… Անգամ չգիտեմ ինչ ասել»: Հարցին, թե Հովոն ու մյուսները կձեռնարկեն արդյոք որևէ քայլ վերջ դնելու այս և նմանատիպ մյուս նյութերին, Հովոն պատասխանեց. «Այս նյութը և առհասարակ որևէ բան ինձ չի կարող վարկաբեկել: Ես կվարկաբեկվեմ այն ժամանակ, երբ իմ քայլերը կտանեն դրան, ոչ թե որևէ մեկի նյութը կամ գրածը», -սառնասրտորեն ու իրատեսորեն մեկնաբանել է Հովոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում