Saturday, 13 06 2026
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի

Բրիտանական The Economist պարբերականը զայրացրել է Էրդողանին

Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ այսօր բրիտանական The Economist պարբերականում հրապարակվել է Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին նվիրված մի հոդված, որը հարուցել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի զայրույթը։

Հոդվածում մասնավորապես նշված է. «Հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթողի հարցում չպետք է անակնկալներ սպասել։ Եթե Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ընտրությունների արդյունքներով 550 հոգանոց մեջլիսում ստանա մանդատների 2/3-ը (367), ապա նա կունենա սահմանադրական մեծամասնություն։

Իր իշխանության շուրջ 9 տարիներին ԱԶԿ-ն իսլամական քաղաքականություն է վարել, օրինակ՝ թույլատրել է բուհերում մահմեդական գլխաշորի կրումը։ Միևնույն ժամանակ, Թուրքիայում բավական վատացել է դրությունը մամուլի ու խոսքի ազատության հարցերում։ Ձերբակալված լրագրողների թվով Թուրքիան անգամ գերազանցել է Չինաստանին։ Ոտնահարվում են ազգային փոքրամասնությունների և մասնավորապես քրդերի իրավունքները։

Այս ամենը շարունակվելու է խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ի հաղթանակից հետո։ Խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ստանալու դեպքում Էրդողանն առաջ է քաշելու Ֆրանսիայում գործող նախագահական համակարգի նման համակարգ և դառնալու է Թուրքիայի նախագահ։

Հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) ներկայիս առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն առավել մրցունակ է դարձրել կուսակցությունը՝ այն մաքրելով ԺՀԿ նախկին նախագահ (սեռական սկանդալի պատճառով հրաժարական տված) Դենիզ Բայքալի մարդկանցից։
Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ շրջաններում ԺՀԿ-ի նախընտրական հանդիպումներն առավել բազմամարդ են լինում, քան՝ ԱԶԿ-ինը։ Մենք թուրքերին կոչ ենք անում քվեարկել ԺՀԿ-ի օգտին»։

Հիշեցնենք, որ ԺՀԿ-ն իր նախընտրական քարոզչության համար շեշտ դրել է քրդական գործոնի վրա՝ խոստանալով «Քրդական հարցը» լուծել բացառապես ժողովրդավարական կարգով և քրդաբնակ շրջաններում մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը) ներդնել 365 միլիարդ դոլար՝ ապահովելով 9.5% տնտեսական աճ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում