Google ընկերությունը ձեռք է բերել Flutter սկսնակ ընկերությունը, որը նախկինում մշակել էր համակարգչում երաժշտության կամ տեսանյութի միացումը շարժումների միջոցով կառավարող ծրագիր: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ՝ փոխանցում է Gazeta.ru-ն:
Տեսականորեն Google-ի արտադրանքների շարքում, որտեղ կարող է պիտանի լինել ժեստերի ճանաչման գործառույթը, Android բջջային օպերացիոն հարթակն է և Chrome OS «ամպային» օպերացիոն համակարգը:
Գործարքի արժեքը հայտնի չէ, սակայն փորձագետների գնահատականով՝ այն կարող է կազմել 40 մլն դոլար:










































