Հոկտեմբերի 2-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցում գտնվող խանութի մոտ զինամթերք է հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 82 մմ տրամաչափի ականանետի ական` մարտական գլխիկով:
Հայտնաբերվածը հանձնվել է ՀՀ ՊՆ սակրավորական գումարտակին:
Ոստիկանությունից «Առաջին լրատվաան»-ին հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:










































