Գիտնականները Մարսի վրա հրաբխային հետքեր են հայտնաբերել, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Համաձայն Լոնդոնի բնական պատմության թանգարանի աշխատակիցների ու Թուսոն քաղաքի (ԱՄՆ, Արիզոնա նահանգ), Տիեզերագնացության համալսարանի եզրակացությունների՝ Մարսում շատ խառնարաններ կան, որոնք ավելի վաղ համարվում էին այլ երկնաքարերի թողած հետքեր, սակայն իրականում դրանք հանգած հրաբուխների խառնարաններ են:
«Դա ամբողջովին նոր հայացք է պատմությանն ու Մարսի էվոլյուցիային»,- նշում է հետազոտության հեղինակներից Ջոզեֆ Միխալսկին:
Գիտնականներն ուսումնասիրել են Մարսի հրաբխային հատվածը, որը հայտնի է որպես Arabia Terra:
Դա, ըստ հետազոտողների, վկայում է անցյալում Մարսի հրաբխային ակտիվության մասին:
Բացահայտմանը նվիրված հոդվածը հրապարակվել է մի շարք գիտական ամսագրերում:










































