Ռոնան Ֆերոուն, որը համարվում է ամերիկացի կուլտային ռեժիսոր Վուդի Ալենի և Հոլիվուդի աստղ Միա Ֆերոուի միակ որդին, կարող է լինել ԱՄՆ էստրադայի լեգենդ Ֆրենկ Սինատրայի որդին: Այս մասին հայտարարել է Միան ամերիկյան Vanity Fair ամսագրին տված հարցազրույցում:
Լուրերն այն մասին, որ Ռոնանը կարող է լինել Սինատրայի որդին, Հոլիվուդում պտտվում են ոչ առաջին տարին՝ 25-ամյա կապտաչյա տղան ավելի շատ նրան է նման, քան շագանակագույն աչքերով Ալենին:
Սակայն դերասանուհին առաջին անգամ է հրապարակավ խոստովանում այդ մասին: Ուղիղ տրված հարցին՝ արդյոք Սինատրա՞ն է Ռոնանի հայրը, դերասանուհին պատասխանել է. «Հնարավոր է»:
Ֆերոուն Սինատրայի հետ ամուսնացած էր 1966-1968թթ., սակայն երգիչը երկար ժամանակ նրա սիրեկանն էր՝ անգամ այն ժամանակ, երբ Միան սիրավեպ էր սկսել Ալենի հետ:
Ռոնանի իսկական հորը որոշող ԴՆԹ թեստ երբևէ չի անցկացվել:
Ֆերոուն ու Ալենը ամուսնալուծվել են 1990-ականներին:











































