Այս տարի չինացիներն օտար երկրներ շրջագայությունների վրա ավելի քան 117 միլիարդ դոլար կծախսեն, ինչը 20 տոկոսով ավելի է անցած տարվա համեմատ: Նման կանխատեսում է կա Չինաստանի զբոսաշրջության ակադեմիայի զեկույցում, փոխանցում է ITAR-TASS-ը:
Էլիտար զբոսաշրջության շուկան զարգանում է արագ տեմպերով: Աճում է ոչ միայն պահանջարկի ծավալը, այլև սպասարկման որակը, նշել է HH Travel զբոսաշրջային գործակալության գլխավոր տնօրեն Ջեք Յույը՝ հավելելով, որ այդ շուկայի շրջանառությունը տարեկան մեծանում է 2-3 անգամ:
Նշենք, որ մարտին «Աշխարհի շուրջը՝ 80 օրում» շրջագայության բոլոր տոմսերը սպառվել էին վաճառքի մեկնարկից 15 վայրկյան անց: Ուղևորության արժեքը կազմել է 192 հազար դոլար:








































