Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ը ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Կոպենհագեն»-ի դարպասը:
«Արքայական ակումբ»-ի երկրորդ գոլն ուղղակի ֆանտաստիկ էր: Բենզեմայի կրունկով փոխանցմանը հետևեց Դի Մարիայի ռաբոնան, իսկ գրոհը գլխի գեղեցիկ հարվածով եզրափակեց Ռոնալդուն:






































