Ամերիկյան Մերիլենդ նահանգի բնակիչը Mega Millions վիճակախաղով 189 մլն դոլար է շահել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Վիճակախաղի տարածաշրջանային ներկայացուցիչ Էրիկա Պալմեսանոյի խոսքով՝ 7, 10, 30, 37, 53 երջանիկ թվերով շահող տոմսը վաճառվել է երեքշաբթի երեկոյան՝ Սևերն փոքր քաղաքի ճանապարհամերձ խանութում:
Դեռևս հայտնի չէ՝ շահողը հայտնվե՞լ է, թե՞ ոչ:
Mega Millions-ն ԱՄՆ-ում խաղարկվում է 1996 թվականից:









































