Friday, 05 06 2026
17:10
Bitcoin-ը գահավիժել է
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն

Բեկումները, ձմռան նման… գալիս են ու գնում

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ըստ թուրքական լրատվամիջոցների, բեկումնային զարգացումներ է տեսնում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում և ողջունում է «Ալիևի վճռականությունն ու ավելի դրական դիրքորոշումը»: Դավութօղլուն նաև ասել էր, թե Իտալիայի միավորման 150-ամյակի միջոցառումների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բավական երկար շփվել են մասնակից նախագահներին տեղափոխող ավտոբուսի մեջ և քննարկել Ղարաբաղի հարցը:

Ինչպես հայտնի է, Ալիևն ու Սարգսյանը, Մեդվեդևի միջնորդությամբ, Ղարաբաղի հարցը եռակողմ ֆորմատով քննարկելու են հունիսի վերջին Կազանում: Հայտնի է նաև, որ մի քանի օր առաջ Դովիլում հնչեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունը, որտեղ նրանք հակամարտող կողմերին կոչ էին անում հունիսին կայանալիք հանդիպմանը համաձայնեցնել Հիմնական սկզբունքները և արդեն ձեռնամուխ լինել խաղաղ համաձայնագրի մշակմանը:

Ըստ ամենայնի, Ահմեդ Դավութօղլուն տեղեկություններ ունի, որ Ալիևը համաձայն է ստորագրել Հիմնական սկզբունքները, որոնք, ինչպես հայտնի է, նախատեսում են ազատագրված տարածքների մի մասից հայկական զինուժի դուրսբերում, Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ՝ հետագայում հանրաքվե անցկացնելու պայմանով: Սակայն, միևնույն ժամանակ, Դովիլի հայտարարության մեջ առկա էր մի ձևակերպում, որից պարզ էր, որ այս տարվա մարտի 5-ին Սոչիում եռակողմ հանդիպմանը որոշակիորեն նոր կամ նորացված սկզբունքներ են ներկայացվել:

Ըստ ամենայնի, Կազանում հենց դրանց մասին է խոսք գնալու: Եվ լայն հասարակությանը հայտնի չէ, թե ո՞րն է այդ սկզբունքների տարբերությունը, էակա՞ն է արդյոք այդ տարբերությունը, թե՞ ոչ: Եթե Ադրբեջանը դրական է տրամադրված, ապա դա նշանակո՞ւմ է արդյոք, թե նոր տարբերակները, այսպես ասած, ադրբեջանանպաստ են, թե՞ պարզապես կողմերին հաջողվել է Ալիևին համոզել: Իսկ գուցե Դավութօղլուն է փորձում իր գնահատականով Ալիևին ակնարկել, որ պետք է համաձայնել Կազանում Հիմնական սկզբունքները համաձայնեցնելու մասին առաջարկին: Կամ էլ հակառակը՝ Թուրքիան փորձում է Ալիևին մղել հակառակին, այսինքն՝ հերքելուն, թե իր դիրքորոշման մեջ դրական փոփոխություններ են տեղի ունենում: Չէ՞ որ Ադրբեջանում էլ դա կարող է պարտվողական դիտվել, եթե հայտնի չեն, թե ինչ մանրամասների շնորհիվ են տեղի ունենում այդ փոփոխությունները:

Դրանից բացի, արդյոք այն, որ Ալիևի մոտ կարող են փոփոխություններ լինել, նշանակո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանի պարագայում հարցը լուծված է: Հազիվ թե, առավել ևս՝ եթե նկատի առնենք, որ օրերս Հայաստան է այցելելու նաև Իրանի նախագահը: Իսկ Իրանը Ղարաբաղի հարցում ստատուս-քվոյի հնարավոր փոփոխության հանդեպ ամենազգայուն պետություններից է, որի կարծիքն էլ Հայաստանի համար անկարևոր չի կարող լինել: Որ Կազանում սպասվում է կողմերին ի մի բերելու հերթական ակտիվ ջանքի դրսևորում՝ երևի թե անկասկած է: Սակայն պետք է նաև չմոռանալ, որ եղել են առավել ակտիվ ջանքեր, որ եղել է նույնիսկ Քի Վեսթ, որտեղ կողմերը նույնիսկ եկել են համաձայնության, սակայն, ի վերջո, այդ համաձայնությունը մոռացվել է: Հետևաբար, եթե միջնորդները տրամադրվել են Կազանին, և եթե բոլորը հենց տրամադրվել են նրան, ինչի մասին հայտարարեցին ասենք Դովիլում, ապա դա դեռ չի նշանակում, թե Կազանը կդառնա ղարաբաղյան հակամարտության համաձայնության մայրաքաղաք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում