Ադրբեջանական Anspress.com կայքի փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) և Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) հարավկովկասյան այցը տեղի է ունենալու հունիսի երկրորդ տասնօրյակին։
Այդ այցը կնախորդի հունիսի երրորդ տասնօրյակին Կազանում պլանավորված՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ առավել վաղ նշվում էր, թե համանախագահների տարածաշրջանային այցը կայանալու է հունիսի առաջին տասնօրյակին։