Ինչպես երևում է հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունիի սիրտը կրկին ազատ չէ: Սթեյսի Քիբլերից բաժանվելուց հետո նա սիրավեպ է սկսել խորվաթ մոդել Մոնիկա Յակիսիսի հետ:
Ինչպես հաղորդում է ամերիկյան Us Weekly կայքը, 52-ամյա դերասանը հրավիրել է Մոնիկային Լոս Անջելեսում գտնվող իր շքեղ առանձնատուն: Ըստ տեղեկությունների՝ մոդելն ընդունել է նրա հրավերը:
«Նրանք ժամերով զրուցում են: Նրանց միջև ինչ-որ անհավանական կապ կա»,- նշել է դերասանի մտերիմ ընկերը:








































