Այսօր առավոտյան գլխավոր թեման Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի գաղտնի ամուսնությունն էր, որը, տեղեկությունների համաձայն՝ տեղի է ունեցել անցած հանգստյան օերերին:
Լուրերի տարածման պատճառ են դարձել Սիդնեյում արված Ջոլիի լուսանկարները, որոնք ուշադիր զննելիս լրագրողները ձախ ձեռքի մատնեմատին միանգամից երկու մատանի են հայտնաբերել: Առաջին մատանին Փիթը նրան նվիրել էր նշանադրության ժամանակ, Ջոլին այն երբեք մատից չի հանել: Իսկ ահա երկրորդ մատանին լրագրողները նախկինում երբեք չէին տեսել:
Այժմ շատ բան պարզ է դառնում. օրինակ՝ Բրեդի շռայլ նվերը զույգի երկար սպասված հանդիպմանը Հոնգկոնգում: Հետաքրքիր է՝ արդյո՞ք զույգը հենց այնտեղ է ամուսնացել:
Սպասենք նոր մանրամասների և լուրերի պաշտոնական մեկնաբանություններին:










































