ESem.am-ն այսօր անդրադարձել է ընթերցողների բարձրացրած աղմուկին, թե Շուշաննա Թովմասյանը վերջապես գաղտնազերծել է իր և երգիչ Միհրան Ծառուկյանի սիրավեպը: Դերասանուհու ֆեյսբուքյան պաշտոնական էջում բացված ալբոմը, որում զետեղված են իր և Միհրան Ծառուկյանի` Էլենի և Գոռի լուսանկարները սերիալային նկարահանումների ժամանակ, լայն քննարկումների առիթ է դարձել:
Այս մասին ESem.am-ը խոսել է Շուշաննայի հետ, ով գտնվում էր «Տնփեսա» սիթքոմի նկարահանումներին, սակայն հարցերին պատասխանելու ժամանակ գտել է: Սերիալային դերասանուհին հայտնել է, որ ալբոմը բացելուց հետո իր էջում էլ է նամակների տեղատարափ. բոլորը ցանկանում են իմանալ` իրականում ինքն ու Միհրան Ծառուկյանը միասի՞ն են:
««Դժվար ապրուստն» առաջին հեռուստանախագիծն էր, որին մասնակցել եմ: Հեռուստադիտողներն այդ սերիալի կադրերից բազմաթիվ նկարներ էին պատրաստել: Քանի որ դա առաջին նախագիծն էր, որին մասնակցել եմ, որպես ամփոփում տեղադրեցի երկրպագուների կողմից պատրաստված բոլոր նկարները: Նրանք հիմնականում Գոռի և Էլենի նկարներն էին տարածում, այդ պատճառով էլ ստացվել է, որ ալբոմի նկարների մեծ մասը Գոռ-Էլեն զույգից է: Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ դա Գոռն ու Էլենն են, ոչ թե Միհրանն ու Շուշաննան: Ալբոմում էլ միայն այդ լուսանկարները չեն: Կան մի շարք նկարներ մյուս հերոսների հետ: Սա նաև երախտիքի մի ձև էր երկրպագուներին` միշտ ուշադիր և ակտիվ լինելու համար»,- ասել է դերասանուհին և հավելել, որ շուտով կբացի «Տնփեսա» անվամբ նոր ալբոմ, որում կտեղադրի լուսանկարներ նոր նախագծի նկարահանումներից:
Մանրամասները՝ ESes.am-ում











































