«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի 3 տարով: Ընկերությունը նախատեսում է կառուցել նոր արտադրամաս՝ ներդնելով Ալբիոն տեսակի տեխնոլոգիա: Նոր տեխնոլոգիան իր մեջ ներառում է հանքաքարից հարստացված խտանյութ ստանալը, այդ խտանյութի գերմանր (10-12մկրն) աղացումը և թթվածնի օգնությամբ խտանյութի սուլֆիդային մասի օքսիդացումը:
Ներդրումային ծրագրով ընկերությունը նախատեսում է վերազինել առկա արտադրական հզորությունները, ինչի արդյունքում ընկերությունը կկարողանա ավելացնել արտադրանքի ծավալները` զուգահեռաբար ավելացնելով աշխատատեղերի քանակը: Դա իհարկե կավելացնի նաև պետբյուջե ուղղվող հարկերի ծավալը:
Ներդրումը կլինի մոտ 9.14 մլրդ դրամի չափով և դրա շնորհիվ ընկերության արտադրանքի ծավալները 3 տարում կավելանան մոտ 30-35%-ով, իսկ արտադրանքը կարտահանվի: Կստեղծվեն նաև լրացուցիչ 60 նոր աշխատատեղեր: ԱԱՀ վճարման հետաձգումը Կառավարությունը կհաստատի առաջիկա նիստին:











































