Friday, 26 06 2026
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է

Նորիկը ազատամարտիկի կեղծ թղթերով ՊՆ-ից հափշտակել է 26 մլն դրամ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ ընթանում է Նորիկ Մելոյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ 58-ամյա Նորիկ Մելոյանը 2005-ից 2011 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին մասնակից լինելու և այդ ընթացքում վիրավորված լինելու մասին ակնհայտ կեղծ փաստաթղթեր, զինվորական կոմիսարիատում հաշվառվել է որպես զինվորական կենսաթոշակառու:

Նա 2005-ից 2011 թվականների ընթացքում ստացել է 2 միլիոն 729 հազար 203 դրամ՝ որպես զինվորական թոշակ և դրամական օգնություն:

Նույն հիմքով ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի թիվ 947/ն որոշման համաձայն՝ Մելոյանը 2010 թվականի հուլիսի 24-ին անհատույց ստացել է 23 միլիոն 327 հազար դրամ գումար պետական ֆինանսական աջակցություն՝ բնակարան գնելու համար:

Ընդհանուր առմամբ, ըստ մեղադրանքի՝ Նորիկ Մելոյանը ՀՀ ՊՆ-ից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 26 միլիոն 56 հազար 203 դրամ գումար:

Նորիկ Մելոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325 հոդվածի 1-ին մասով:

Մելոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում