Sunday, 07 06 2026
Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ

91-ից սկսած` ամենաշատը թալանած կուսակցությունը և կուսակցականները մենք ենք, խաղամոլն էլ մենք ենք

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը չի կարծում, թե կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում հարցադրումից հետո ժողով կանի, քանի որ Զարուհի Փոստանջյանը միշտ էլ բավական սուր և կարևոր հարցադրումներ է արել ԵԽԽՎ-ում:

«Ինձ համար մի քիչ տարօրինակ է, բայց մյուս կողմից էլ հատկանշական է, որ Facebook-ում քննադատողների մեծ մասն ասում է, թե ինչու է ԵԽԽՎ հարթակից հնչեցրել այդ հարցը: Զարմանում եմ, քանի որ ԵԽԽՎ-ն թշնամական ճամբար չէ Հայաստանի համար, Հայաստանը ԵԽԽՎ-ում է՝ նաև կիսելով այնտեղ ամրագրված արժեքները և սկզբունքները, որոնցից մեկը հրապարակայնությունն է՝ այն ամենը, ինչ կապված է պաշտոնյաների գործելակերպի և վարքի հետ: Եվ եթե այդ կարգի հարցադրումներ հասարակության մեջ շրջանառվում են և օդում կախված են մնում, մեծ տարբերություն չեմ տեսնում՝ ԱԺ-ում թե ԵԽԽՎ-ում հարցը պետք է հնչի»,- հավելեց նա:

Հարցին՝ արդյոք չե՞ք կարծում, որ դա ոչ թե հարցի պատասխան ստանալու, այլ վարկաբեկելու փորձ էր, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց, որ հարցերով չէ, որ վարկաբեկվում են իշխանությունները, իշխանությունները վարկաբեկվում են իշխանություն զավթելով, ժողովրդի ձայնը կեղծելով, անընդհատ թալանելով սեփական ժողովրդին և մեծ հարստություններ դիզելով: Դրանցով են, ըստ նրա, վարկաբեկվում իշխող անձինք, նաև՝ նախագահը:

Ըստ նրա՝ ովքեր չեն ուզում արտագաթել, ուզում են այդ հարցերի պատասխանը ստանալ: Նա նշեց, որ իր համար ավելի մեծ մեղադրանք էր հարցի առաջին հատվածը, ինչին, չգիտես ինչու, չեն անդրադառնում:

Ի պատասխան մեր այն դիտարկմանը, թե Facebook-ում շրջանառվում է այն կարծիքը, որ կուսակցությունը պետք է քննարկի նրան մանդատից զրկելու հարցը, Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ իրենց կուսակցությունը չի կարծում, թե որևէ մեկը նման բան գրի, իսկ եթե «Ժառանգության» որևէ անդամ կարծում է՝ խնդիր կա, ապա այն դրվում է վարչության քննարկմանը, խնդիրը գրավոր կամ բանավոր առաջարկում է քննարկել, և կուսակցության յուրաքանչյուր անդամի առաջարկ հարգվում ու քննարկվում է, իսկ հիմա նման հարցադրում չկա արված:

«Մենք լավն էլ անենք, վատն էլ անենք, մեզ մեկ է՝ միշտ քննադատելու են: 91-ից սկսած՝ ամենաշատը թալանած կուսակցությունը և կուսակցականները մենք ենք, խաղամոլ ենք և այլն, դրա համար էլ մեզ պետք է քննադատեն»,- հավելեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում