Միայն վերջին տարիների ընթացքում համացանցային ավազակությունները Շվեդիայի բնակիչներին ավելի քան 5 մլրդ կրոն (ավելի քան 550 մլն եվրո) են արժեցել: Այսինքն՝ յուրաքանչյուր համակարգիչ, որը հայտնվել է ցանցահենի, այսպես ասած, «տիրապետության ներքո», յուրաքանչյուր բնակչի համար արժեցել է 3.3 հազար կրոն (ավելի քան 340 եվրո): Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով այդ ոլորտում անվտանգություն ապահովող Symantec ընկերությանը:
Սեզոնի նորույթը դարձել են «տրոյական վիրուսները»՝ այսինքն շանտաժիստները, ովքեր արգելափակում են համակարգիչները և գումար են պահանջում դրանք արգելափակումից հանելու համար: Նման վիրուս ստացող օգտատերը կարող է մեղադրվել մանկական պոռնոգրաֆիա տարածելու կամ ապօրինի ներբեռնման մեջ:
«Համակարգիչն արգելափակումից հանելու համար սեփականատիրոջից պահանջում են որոշակի գումարով նվեր-քարտ գնել Pressburo կամ 7-11 խանութներից և մուտաքագրել դրա վրա գրված կոդը»,- ասել է ընկերության ներկայացուցիչ Փեր Հելքվիսթը:
Փորձագետներն օգտատերերին խորհուրդ են տալիս չտրվել սադրանքներին և չվճարել գումարը, քանի որ վիրուսը կարելի է ջնջել հակավիրուսի օգնությամբ:







































