«Գրավի՛ր Ուոլ-սթրիթ» շարժման ակտիվիստները, որոնք իրենց հռչակել են կապիտալիզմի հակառակորդ, աշխատում են սեփական միջազգային բանկ ստեղծելու ուղղությամբ:
The Times թերթի փոխանցմամբ՝ Նյու Յորքի ֆոնդային բորսայի աշխատանքը կաթվածահար անելու փորձից 2 տարի անց, բողոքի շարժումը սկսել է գումար հանգանակել սեփական բանկի ակտիվների համար՝ 900 հազար դոլար հավաքելու և բանկային պլաստիկ քարտեր թողարկելու նպատակով:
Շարժման առաջնորդներից մեկը և բրիտանացի նախկին դիվանագետ Կարն Ռոսը հայտարարել են, որ նման քարտով գնում կատարելը կդառնա բողոքի գործողություն:
Արդեն հայտնի է, որ հակակապիտալիստական բանկային պլաստիկ քարտը վճարումներ կատարելու համար կօգտագործի Visa համակարգ, որը պատկանում է ԱՄՆ-ի ֆինանսական խոշոր ընկերություններից մեկին:







































