Apple ընկերությունը որոշում է կայացրել գնել Univeral Music-ի iCloud երաժշտական ծառայությունը: Այս ծառայությունը թույլ կտա օգտատերերին երաժշտություն պահել ոչ թե Apple-ի սարքերի մեջ, այլ սերվերների վրա: Այն հասանելի կլինի այլ համակարգիչներից և սարքերից, եթե դրանք գործում են Apple-ի iOS օպերացիոն համակարգով:
Apple-ի և Universal Music-ի համաձայնության մասին գրել է CNET News կայքը: Պայմանագրի մանրամասները չեն նշվում: Նույն կայքի տեղեկություններով՝ «խնձորային» ընկերությունը համաձայնագրեր է կնքել նաև երաժշտական արտադրանք տվող մի շարք ընկերությունների հետ:
Սակայն եթե Google-ի և Amazon-ի կողմից նմանատիպ ծառայություններն անվճար են, ապա Apple-ը պատրաստվում է գումար գանձել iCloud-ն օգտագործելու համար: Այս ծառայության համար վճարներից ստացված գումարների 30%-ը կգնա Apple-ի բյուջե, մնացածը բաժին կհասնի երաժշտությունն արտադրող ընկերություններին: