Ճապոնական Softbank օպերատորը հայտնել է Arrows A 301F սմարթֆոնի թողարկման մասին, որը կարող է աշխատել մի ամբողջ օր՝ մարտկոցի 10 րոպե լիցքավորումից հետո: Այս մասին գրում է Engadget-ը:
Fujitsu-ի թողարկած սմարթֆոնն ունի 5 դյույմանոց 1080p դիսփլեյ, Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր, 5 Գբ օպերատիվ հիշողություն, 13 մեգապիքսելանոց տեսախցիկ և 64 Գբ ներկառուցված հիշողություն, որը հնարավոր է ընդլայնել microSD քարտերի միջոցով: Սարքն աշխատում է Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով: Սմարթֆոնի հետևում տեղակայված է մատնահետքերի սկաներ:
Հավանաբար, սարքում կիրառված է Quick Charge 2.0 տեխնոլոգիան, որը թույլ է տալիս 75 տոկոսով արագ լիցքավորվել, քան այն սարքերը, որոնցում այդ տեխնոլոգիան չկա:
Նոր սմարթֆոնի արժեքը հայտնի չէ: Այն Ճապոնիայում վաճառքի կհանվի դեկտեմբերին:










































