«Բարսելոնա»-ի կիսապաշտապն Սեսկ Ֆաբրեգասը հայտնել է, որ կատալոնական ակումբը դժվարությամբ է առավելության հասել «Սելթիկ»-ի նկատմամբ:
Հիշեցնենք` Ֆաբրեգասը հանդիպման միակ գոլի հեղինակն է դարձել:
«Մենք գիտեինք, որ «Սելթիկ»-ի դեմ խաղը բարդ է լինելու: Մրցակիցը հիանալի պաշտպանվում է: Սակայն մենք շատ լավ խաղացինք: «Բարսելոնա»-ն իր լավագույն խաղը ցուցադրեց մրցաշրջանում»,- ասել է Ֆաբրեգասը:








































