Նյու Յորքում անցկացվել է Kitty CATure Fashion Show՝ նորաձևության շաբաթ շների ու կատուների համար: Այս մասին հայտնում է The Daily Beast-ը:
Ցուցադրությունը կազմակերպել էին The International Cat Association և American Kennel Club Meet the Breed կազմակերպությունները:
Շոուն արդեն 5 տարեկան է: Այս տարի առաջին անգամ թույլատրվել է մասնակից դարձնել նաև շներին:
Ցուցադրությունում ներկայացվել են տնային կենդանիների համար ստեղծագործող դիզայներներ Ադա Նևեսի Ada Nieves for Pets և Քեթրին Գոլդենի Golden Couture հավաքածուները:
Երկու դիզայներներն էլ խոստովանել են, որ չեն քարոզում կենդանիների հագուստ, և եթե կենդանիներին դուր չի գալիս «հետևել նորաձևությանը», տերերը չպետք է նրանց ստիպեն: